21:30
Գիտնականները նշել են ատամների հետ կապված խնդիրների մահացու վտանգը

Բերանի խոռոչի մանրէների մեծ քանակությունը, որոնք պարունակում է ատամնափառը, արագացնում են հաստ աղու քաղցկեղի աճը: Այդ մասին գրել է MedicalXpress-ը:

ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում բացահայտել են F. Nucleatum մանրէի գործողության մեխանիզմը, որն ազդում է ուռուցքի զարգացման վրա: Նրանք պարզել են, որ աղիներում նորագոյացությունը զարգանում է անեքսին A1 սպիտակուցի ներգործության ներքո, որը կապող դեր է կատարում մանրէի և քաղցկեղային բջիջների միջև:

Մասնագետները պարզել են, որ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մոտ մեկ երրորդը կապված է F. Nucleatum-ի պարունակության ավելացման հետ, որն ուղեկցում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պարոդոնտիտը և կարիեսը: Ըստ որում այդ ուռուցքներն առավել ագրեսիվ են և մյուսներից ավելի հաճախ են հանգեցնում մահաբեր վախճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Категория: Science News | Просмотров: 1842 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0