23:30 Գիտնականները հայտնել են, թե ինչով է հյուսիսափայլը տարբերվում հարավափայլից | |
|
Հյուսիսափայլերն առաջանում են, երբ Արևի արձակած լիցքավորված մասնիկների հոսքը հայտնվում է Երկրի մագնիսական դաշտում: Երկար ժամանակ գիտնականները կարծել են, որը aurora borealis և aurora australis՝ հյուսիսափայլը և հարավափայլը, նույնն են, քանի որ լիցքավորված մասնիկները շարժվում են մագնիսական դաշտի համաչափ գծերի երկայնքով, որը կապում է Երկրի Հարավային և Հյուսիսային բևեռները, գրում է Science-ը: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գիտնականները հայտնաբերել են, որ իրականում տարբեր բևեռներում փայլատակումները չեն համընկնում: Ուսումնասիրելով Երկրի տարբեր բեևռներում միաժամանակ նկարահանված տասը համաչափ փայլատակումները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ համաչափությունն առաջանում է, երբ արևային քամին Երկրին մոտենում է արևելքից արևմուտք՝ Երկրի մագնիսական պոչի վրա անհամաչափ ճնշում գործադրելով՝ չլուսավորված կողմից երկրային մագնիսական ոլորտի գնալաձև ձգում: Արևայի քամու ստեղծած ճնշումը Երկրի մագնիսական պոչը թեքում է դեպի մոլորակի չլուսավորված կողմ: Այս թեքումն էլ հենց առաջացնում է հյուսիսափայլի և հարավափայլի դիրքերի և ձևերի անհամապատասխանություն: Ստացված արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ Արևի և Երկրի փոխազդեցությունը և ավելի ճշգրիտ կանխատեսել արևային փոթորիկների առաջացումը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |