23:00
Գիտնականները գտել են դինոզավրերի իսկական սպանողին

Լոնդոնի Թագավորական քոլեջի և Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ դինոզավրերը, հավանաբար, բարգավաճել են մինչ աստղակերպի հարվածը, և ոչ թե ոչնչացել են կլիմայական փոփոխությունների հետևանքով, ինչպես կարծում են որոշ հետազոտողներ՝ գրում է Nature Communications-ը։

Մասնագետները պարզել են, որ կավճի դարաշրջանի վերջին փուլում (66-83,6 մլն տարի առաջ) նկատվել է դինոզավրերի թվի նվազում այն շրջաններում, որտեղ այժմ ժայռային ապարներ կան։ Սակայն, իրականում դինոզավրերի կյանքի համար բարենպաստ պայմանները լայնորեն տարածված են եղել ողջ մայրցամաքում, ուղղակի քարացումներն այդ վայրերում վատ են պահպանվել։ Բացի այդ, դինոզավրերով հարուստ շրջանները հարաբերականորեն փոքր չափեր են ունեցել։

Գիտնականների խոսքերով, Հյուսիսային Ամերիկայի դինոզավրերի մասին բոլոր գիտելիքները ստացվել են մայրցամաքի մեկ երրորդից էլ քիչ տարածքի ուսումնասիրության արդյունքում։ Սա հերքում է այն տեսակետը, որի համաձայն, պեղված մնացորդների նվազումը վկայում է կլիմայական փոփոխությունների պատճառով հսկայական սողունների ոչնչացման սկզբի մասին։

Категория: Science News | Просмотров: 1486 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0