23:15
Գիտնականները բացահայտել են ամենաբարձրահասակ մումիայի գաղտնիքը

19-րդ դարի վերջում հայտնաբերված չափազանց բարձրահասակ հնդակցու (նրա հասակը կազմել է 274 սմ) մնացորդները ավելի քան հարյուր տարի խորհրդավոր առեղծված են եղել, սակայն ի վերջո գիտնականերին հաջողվել է պարզել, թե ինչումն է գաղտնիքը, գրում է Planet-today-ը:

Խոսքը մումիայի մասին է, որը գտել են 1895 թվականին Սան Դիեգոյի մերձակայքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Մնացորդների իսկությունը գիտական համայնքի մոտ կասկածներ չէր առաջացնում այն մասին, որ հաշվի առնելով մումիայի անհավանական հասակը, կարելի էր ենթադրել շատ բարձրահասակ մարդկանց  տեսակի անհետացման մասին:

Սակայն ճշմարտությունն ավելի պրոզաիկ է եղել: Պարզվել է, որ աշխարհի ամենաբարձրահասակ մումիան ինչ-որ խելագարի (կամ ինչն ավելի հավանական է նման քաղաքացիների խմբի) աշխատանքի արդյունք է, որն այն հավաքել է մի քանի մարդկանց մարմիններից:

«Այս տարօրինակ մնացորդների իսկությունը հարցեր չէր առաջացնում, մինչև որ մեկն ուշադրություն չդարձրեց մի ոսկորի, որը թեթևակի երևում էր ոտքի մաշկի տակից: Նախկինում հետազոտողներն ուսումնասիրում էին միայն ատամները, մազերը և մումիայի մաշկը, բայց ոչ ոսկորները: Այսպիսով, ոսկորի անալիզը ցույց տվեց, որ մեր առջև մի քանի մարդկանց մնացորդներ են, որոնք ինչ-որ խելագար վարպետի կողմից միավորվել են մեկ մումիայի մեջ», - պատմում է պրոֆեսոր Ջ. Մաքգին՝ ամերիկյան էթնոլոգիայի բյուրոյի ղեկավարը:

Այդ մումիան ստեղծած մարդիկ կարող էին ևս մի քանի նման մումիաներ պատրաստել. հետազոտողները կարծում են, որ ամերիկյան թանգարաններում պահվում են ավելի քան տասը կեղծ մումիաներ:

Категория: Science News | Просмотров: 1320 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0