23:00 Գիտնականներն «անջատել են» շագանակագեղձի քաղցկեղի տարածման համար պատասխանատու գենը | |
|
Գիտնականներին հաջողվել է գտնել այն գենը, որը ցույց է տալիս շագանակագեղձի քաղցկեղի տարածման բարձր ռիսկը: Բացահայտումն արել են Ռատգերի համալսարանի մասնագետները՝ չարորակ նորագոյացությունների հետազոտություններ կատարելով: NSD2 գենը հայտնաբերվել է համակարգչային ալգորիթմի միջոցով: Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ավելի վաղ քաղցկեղի ախտորոշման ժամանակ մետաստազների զարգացման հավանականության որոշման համար հնարավորություններ չկային: Մինչդեռ այդ խնդրի լուծումը կօգներ ժամանակին մարդու օրգանիզմում ուռուցքային հիվանդության դեմ պայքար սկսել: Սակայն մկների վրա արված փորձի շրջանակում գիտնականներին հաջողվել է անջատել NSD2 գենը՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղային բջիջների տարածումը: Ենթադրվում է, որ նման մոտեցումը հնարավոր է նաև մարդու դեպքում: Գիտնականների կարծիքով սքրինիգային հետազոտությունների ժամանակ NSD2 գենի հայտնաբերումը կօգնի զգալիորեն կատարելագործել քաղցկեղի ախտորոշումը: Հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Communications գիտական հրատարակությունում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |