22:15
Գերմանիայում կսկսեն աերոտաքսի փորձարկել

Առաջիկա մի քանի ամիսներին գերմանական Ինգոլշտադում կանցկացվեն չորստեղանի CityAirbus տաքսու փորձարկումները։ Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը և թվային տեխնոլոգիաների նախարար Դորոտեյա Բերը միասին Ռատհաուսպլաց հրապարակում կներկայացնեն CityAibus-ի նախատիպը՝ հայտնում է АБН-ը։

Թվային տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ Եվրոպան ունակ է առաջատար լինել աերոտաքսու ստեղծման, ինչպես նաև՝ կառավարման հարցում։ «Իմ խնդիրն այն է, որպեսզի Գերմանիան առաջատար դիրք զբաղեցնի այդ տեխնոլոգիայի մշակման հարցում»,- Դորոտեյա Բերին է մեջբերում Rheinische Post-ը։

Աերոտաքսիի ստեղծման աշխատանքներով զբաղվել է ֆրանս-գերմանական Airbus Helicopters ընկերությունը։ Աերոտաքսին գործի է դրվում էլեկտրական շարժիչով։

Ապագայում տաքսին կօգտագործվի բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև՝ ամրագրված երթուղով ուղևորների փոխադրման համար։

Категория: Innovation | Просмотров: 2222 | Добавил: Moder-003 | Теги: Գերմանիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0