22:00 Գերմանիայի ստի թանգարանը | |
|
Աշխարհի հարյուրավոր թանգարանների երևի թե 20 տոկոսը տարօրինակ են: Այս շարքում է նաև Գերմանիայի Կյուրից քաղաքում գտնվող ստի թանգարանը: Թանգարանի և ոչ մի նմուշ բնօրինակ չէ, բոլորը կեղծ պատճեններ, կրկնօրինակներ են: Թանգարանի նշանաբանն է «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»: Թանգարանի 10 ցուցասրահներում կարելի է տեսնել վան Գոգի կտրած ականջը, Տիտանիկ նավի ռադիոն, թռչող գորգ-ինքնաթիռ ու անգամ Հիտլերի բեղերը: Իհարկե այս բոլորը կեղծ են: Հենց այս պատճառով էլ կառույցը ստացել է ստի թանգարան անունը: Թանգարան մուտքի մոտ էլ այցելուներին փոքրիկ սուտ է սպասվում։ Նրանց առաջարկում են բուժիչ խոտաբույսերով լուծույթ խմել, որը հավերժ երիտասարդություն է ապահովում, իսկ իրականում դա ամենասովորական թեյ է։ Թեյի հետ նաև «շատ համեղ» պլաստմասե տորթ են մատուցում։ Ստի թանգարանի տնօրենը Ռայնհարդ Ցաբկան է, ով նախկինում հայտնի նկարիչ է եղել։ Ըստ նրա՝ ճշմարտության ու ստի միջև սահմանը շատ բարակ է, հատկապես, երբ խոսքը արվեստին է վերաբերում։ Հենց այս միտքն էլ նրան ներշնչել է կառուցել ստի թանգարանը։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |