16:00
Գերմանական CureVac-ի պատվաստանյութն անարդյունավետ է 47 տոկոս դեպքերում

Գերմանական CureVac ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի միջանկյալ հետազոտությունը ցույց է տվել արտադրանքի անարդյունավետություն դեպքերի կեսից ավելի մասնաբաժնում։Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

«Պատվաստանյութը ցույց է տվել COVID-19-ի ցանկացած ծանրության հիվանդության դեմ 47 տոկոս միջանկյալ արդյունավետություն»,-ասված է հայտարարության մեջ։

Ընկերությունում նշել են, որ հետազոտությունում ընդգրկված է եղել 40 հազար կամավոր։ Հետազոտությունների վերաբերյալ տվյալները փոխանցվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը (ЕМА)։ Հետազոտությունները կշարունակվեն մինչև վերջ։

Նշենք, որ երեք փուլով հետազոտություններ են արդեն կատարվել։ CureVac-ը հուլիսի 6-ին 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ պատվաստանյութերի մշակման և լայնամասշտաբ արտադրության վերաբերյալ։

Категория: Առողջական | Просмотров: 205 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: CureVac | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0