22:45
Գազային հսկա մոլորակում ջուր է հայտնաբերվել

Ջրի առկայությունն այլ մոլորակում կյանքի գոյության հիմնական գործոնն է. ավելի վաղ Մարսի վրա ստորգետնյա լիճ էր հայտնաբերվել: Այժմ Հավայան կղզիների Կեկ կոչվող աստղադիտարանի աստղագետները ջուր են ֆիքսել HR 8799c մոլորակի մթնոլորտում, որը Յուպիտերի չափերի հասնող գազային հսկա է, հաղորդում է DailyMail-ը: Այս մոլորակի վրա կյանքի առկայության ևս մեկ նշան է մեթանը. գազ, որն ունի 90%-ով կենսաբանական ծագում:

Մասնագետները նշում են, որ HR 8799c-ի մթնոլորտը քիչ քանակությամբ մեթան է պարունակում:

Աստղագետ Ջի Վանգը մեկնաբանում է. «Մենք վստահ ենք, որ HR 8799c-ի մթնոլորտի միայն վերին շերտերում է մեթանը քիչ: Ամենայն հավանականությամբ, մոլորակի մակերևույթում այն ավելի շատ է»:

Կյանքի նշաններ ցույց տվող մոլորակը հնարավոր կլինի մանրակրկիտ հետազոտել 2020 թվականին, երբ կկիրառվի նոր, 30 մետր երկարությամբ աստղադիտակը:

Категория: Science News | Просмотров: 2279 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: մոլորակ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0