12:00 Գայլը, աղվեսը և ջորին | |
|
Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին. – Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե. – Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։ Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց. – 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։ Եվ ջորին եկավ ու ասաց. – Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։ Եվ ոտքը բարձրացրեց։ Աղվեսն ասաց գայլին. – Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց. – Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։ Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին. – Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։ Գայլն ասաց. – Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի: Մխիթար Գոշ (1130 - 1213, Գոշավանք), հայ գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |