20:00 Գարեգին Նժդեհ. Մտքեր | |
|
Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել: Մարդկայնանալու համար պետք է հետևել նախ Սոկրատին, ապա հետո՝ Դարվինին: Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև՝ կատարելագործելու, բարեշտկելու այն – ահա հայու աշխարհըմբռնումը, նրա էթիկական բարձր հասկացողությունը, որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա՝ կանխելով գրեթե իր բոլոր հարևաններին: Հայը հավասարապես տառապում է ինչպես իր գոյության ծանրածանր պայքարի առթաց ցավից, այնպես էլ՝ աշխարհի և մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին որ կարող է լինել, և պետք է որ լինի: Արդ, թե ինչու հայի մորալը էվդեմոնիստական չէ – երջանկապաշտական չէ: Նա ունի գիտակցությունը իր առաքելության, որի աստիճանական իրականացման մեջ է տեսնում երջանկության իր իրավունքը: Նա վոլունտարիստական տիպ է: Եթե սիրեր փիլիսոփայությունը՝ նա պիտի նախընտրեր Ֆիխտեին – նրա կամապաշտական իմաստասիրությունը: Կորուստ չկա տիեզերքում – կա անդադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխվելով հոսում է ամեն ինչ: Մեռավ՝ չի նշանակում ոչնչացավ, կորավ, այլ կերպարանափոխվեց, թողնելով իր նյութեղեն անոթը երկրին, ոգին մարդկության: Մարդկությունը տառապանքին կպարտի իր հոգևոր ողջ մշակույթը: Ով տառապանքից է փախչում, կատարելությունից է փախչում: Իմ կյանքը եղել է պայքար ավատական Թուրքիայի՝ ժողովուրդների և մշակույթների պատմական դահիճի դեմ: Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված է եղել իմ ժողովրդի կեսը բնաջնջած Թուրքիայի դեմ անհաշտ և արդարացի ատելությամբ: Թուրքական գազանությամբ էլ պետք է բացատրել անհատ, թե հավաքական թուրքի հոգեկան տկարությունը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |