12:17 Գարեգին Միսկարյանի արձագանքը ԱԱԾ-ին | |
|
Այսօր ԱԱԾ-ից (Երևան -0001, Նալբանդյան փ. 104) նամակ եմ ստացել։ Նամակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը ( https://web.facebook.com/gmiskaryan/posts/3173185209374173 ), որը պարոն Ենգիբարյանը որակում է որպես հոդված և նշում, որ այն չի համապատասխանում իրականությանը։ հերքում. Հիմա մի քանի նկատառում պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանի նամակի բովանդակության հետ կապված։ 1.Գրառումը կատարվել է 18.04.2019 թվականին և ոչ թե 19.04.2019 թվականին #բայցոչինչ 2. Ինչու՞ է նամակը ուղղված «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին, և ոչ թե քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Ի՞նչ ենթատեքստ/մեսիջ կա իմ քաղաքական գործունեությունը նշելու մեջ։ 3.Եթե կուսակցական պատկանելությունը նշելը չունի որևէ ենթատեքստ ու պարզապես այն վերցված է իմ ֆեյսբուքյան պատից, արդյոք նամակը կուղղեիք «Բորոտների ազգային ասացիացիայի հիմնադիր նախագահ Գարեգին Միսկարյանին», եթե այնտեղ նման տեղեկություն լիներ հրապարակված։ (Ասածս ի՞նչ է, փոխանակ հնարավորինս խուսափեք քաղաքացուն կապել քաղաքական կողմորոշման, գործունեության հետ, բռնում անիմաստ տեղը «քաղաքականցնում» եք, #բայցպետչի) 4. «Տեղեկացնում ենք, որ հոդվածում տպագրված տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը...» 5.Նշում եք. 6.Ինչու՞ է պարոն Վանեցյանի շահերի պաշտպանը ԱԱԾ-ի հասցեից ուղարկում իր պաշտպանյալի նամակը։ Արդյոք դա չի կարող դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, երբ անձը իր պաշտոնեական դիրքը օգտագործում է անմիջականորեն իր անձին վերաբերող իրավական գործընթացը իրականցնելու համար։ Արդյոք իրավաչափ է, եթե Ֆինանսների նախարարը նախարարության հասցեից ուղարկեր նման նամակ։ 7.և վերջինը Ամենայն հարգանքով՝ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |