23:00 Galaxy S10-ի էկրանն աշխարհում լավագույնն է ճանաչվել | |
|
DisplayMate-ի փորձագետները գնահատել են Samsung Galaxy S10-ի 6,1 դյույմանոց էկրանը և այն աշխարհում լավագույնն են համարել՝ հայտնում է Life-ը։ Նրանք հատկապես առանձնացրել են պայծառությունը։ Այս ցուցանիշով այն անհամեմատ բարձր է Galaxy S9-ի էկրանից։ Այլ ցուցանիշներով ևս էկրանը բարձր է գնահատվել։ Նշենք, որ էկրանը պաշտպանված է Gorilla Glass 6 ծածկույթով, որի վրա շատ դժվար է հետքեր թողնել։ Սակայն նույնիսկ եթե հետքեր հայտնվեն, դրանք չեն ազդի մատնահետքի ուլտրաձայնային սքաների աշխատանքի որակի վրա։ Ավելի վաղ Galaxy S10+-ի հիմնական և դարձերեսի խցիկները լավագույնն էին ճանաչվել բջջային հեռախոսների շուկայում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |