18:33 Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով. Երեմ Սարգսյան | |
|
ArmLur.am-ի հարցցազույցը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: -Պարոն Սարգսյան, այցելե՞լ եք արդյոք Գագիկ Ծառուկյանին: Տեղյա՞կ եք, ինչպես է իրեն զգում։ -Այո, այցելել եմ։ Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով և խորը ցավ է ապրում մեր զոհված հայրենակիցների համար։ Յուրաքանչյուր այցելության միայն մի քանի րոպեն ենք գործը քննարկում, մնացած ամբողջ ժամանակը հետաքրքրվում է առկա իրավիճակով։ -Հարմարվե՞լ է անազատության մեջ գտնվելու հետ։ -Գագիկ Ծառուկյանը բավականին վաղուց էր տեղյակ, որ կալանավորվելու է։ Այն պահից սկսած, երբ տեղեկացանք, որ արդեն իսկ «որոշված» է, որ վճաբեկ դատարանը շատ արագ կարգով պետք է մերժի վճռաբել բողոքները վարույթ ընդունելը և գործն այն ժամկետում պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան, երբ հերթապահություն իրականացնեն Կենտրոն նստավայրի դատավորները, որտեղ էլ միջնորդության քննությունը պետք է հանձնարարվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին և նա էլ պետք է շատ արագ բավարարեր միջնորդությունը և կալանավորեր նրան․․․ Ընդ որում, վստահ եմ, շատերն են գիտակցում, թե ինչ լրացուցիչ առավելություն կարող է լինել խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարի ազատ արձակումն այնպիսի իրավիճակում, երբ ակտիվ աշխատանք է տրավում թշնամու սանձազերծած ագրեսիվ պատերազմի միջազգային դատապարտման ուղղությամբ և այլ առումներով։ Իսկ հակառակի հասարակական շահ և անհրաժեշտություն ուղղակի չկա։ Չեմ կարող պատկերացնել որևէ հայի, ով այս կարևորագույն պահին կարող է վկայակոչել Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ հիմնավոր պատճառ կամ ազգային շահ։ Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |