11:02 Գևորգ Պետրոսյան․ «Խելքի եկեք, ամոթ է» | |
|
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել․ «Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից: Անսահման է մարդկային ստորությունը: Կարևոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ես ասում... Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք... Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են... Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության եւ օրինականության հարցերում... Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին... Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է... Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում... Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում եւ ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին... Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |