10:35
Գևորգ Պետրոսյան․ «Ամեն ինչ նոր է սկսվում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմ հարգարժան ընդդիմախոսներին

Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:
Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ:
Ամեն ինչ նոր է սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:
Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։
Այ խելոքներ, պետք է խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել...»։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 702 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գևորգ Պետրոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0