13:09
Գևորգ Դանիելյանի առաջարկը պատգամավորներին

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլև համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ:

Օրինակ, մի պնդեք, թե իբր մի սոցիալական խմբի իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ սոցիալական խմբի իրավունքներին և իրացվել վերջիններիս հաշվին: Կարո՛ղ են հակասել, մասնավորապես երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են առաջնահերթ (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն: Կա հակասություն, ավելին՝ երբեմն լինում է սուր կոլիզիա, իսկ այդպիսի դեպքերում նախընտրելի իրավունքը կանխորոշվում է բավականին բարդ համակարգով, որի բուն առանցքը սահմանափակումների՝ ոչ թե միատեսակ, այլ համաչափության սկզբունքով տարբերակված կիրառումն է:

Հաշվի առնելով Ձեր բազմազբաղ լինելը, կառաջարկեի ընթերցել հայերեն թարգմանված փոքրիկ հետազոտություն. Միխայիլ Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», հատկապես, դրա «Հիմնական իրավունքի կոլիզիաները» հատվածը ...»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 549 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գևորգ Դանիելյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0