13:33
Գևորգ Դանիելյան․ «Սա արդեն հայ իրավագետների արժանապատվության խնդիր է»

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

Եթե որոշվել է դիմել ՄԻԵԴ, ապա փաստերի տրամաբանությունը թելադրում է, որ նոր դիմումով որպես պատասխանող հարկ է ճանաչել ռազմական գործողությունների իրական դերակատարին՝ Թուրքիային, իսկ ապացույցների հարցում, թերևս, առանձնակի խնդիր չկա (դրանք արդեն հրապարակվում են իրավասու կառույցների կողմից)։

Ինքս պատրաստ եմ ցանկացած ձևաչափով անվերապահորեն աջակցելու այս գործընթացի մեջ ներգրավված իմ գործընկերներին՝ անկախ որևէ հանգամանքից։ Սա արդեն հայ իրավագետների արժանապատվության խնդիր է, այս ճակատում նահանջ, սխալներ, անգամ վրիպումներ չպետք է լինեն ...

Категория: Տեսանկյուն | Просмотров: 268 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գևորգ Դանիելյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0