16:03 Գևորգ Դանիելյան. «Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, սակայն․․․» | |
|
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, և ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ, հանգեցնեն շահեկան իրավիճակների (օրինակ՝ ՈՂՋԱՄԻՏ շրջանակով հնդիկների համայնքի փաստն ինքնին հսկայական դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանի հետ հիրավի բարիդրացիական, և ոչ թե զուտ չոր ձևական դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու համար), այդ թվում՝ հայ համայնքի ընդունելի կարգավիճակի երաշխավորմանը: Ինքնաբուխ, զուտ առանձին բիզնեսմենների շահերն սպասարկող և պետական քաղաքականությամբ չծրագրավորված երևույթների պարագայում որևէ մեկը չի կարող խոստանալ, որ ամեն ինչ կավարտվի սոսկ սրճարանային միջադեպերով և չի հանգեցնի պետությունների հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը...»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |