20:49
G20-ի գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում

Սաուդյան Արաբիաn հաջորդ տարի կընդունի «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:

Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն, նշելով, որ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում: Գագաթնաժողովի նախագահը կլինի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը:

Հիշեցնենք՝ «Մեծ քսանյակի» մեջ մտնում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Եվրամիությունը, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Թուրքիան, Ավստրալիան, Կանադան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը:

Просмотров: 566 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: G20 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0