12:39 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն | |
|
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն ծանոթացան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրեց կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները՝ նշելով, որ այստեղ առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Պատգամավորներին ներկայացվեց նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Հյուրերը հետաքրքրվեցին պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ Հանդիպման ավարտին նրանք շեշտեցին, որ զնիծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |