23:15
Ford-ը ստեղծել է սմարթ-մահճակալի նախատիպը

Ford-ը ստեղծել է սմարթ-մահճակալի նախատիպը, որը թույլ չի տա մարդուն քնի մեջ զբաղեցնել ուրիշի կեսը՝ հայտնում է HighTech-ը։

Մահճակալը կազմված է շրջանակից, որի մեջ ամրացված է ներքնակը՝ ճնշման հաղորդիչով։ Մահճակալն ավտոմատ կերպով տարածությունը բաժանում է երկու մասի, զուգընկերներից յուրաքանչյուրի համար առանձին։ Երբ նրանցից մեկը քնի մեջ շրջվի և անցնի մյուսի սահմանը, հատուկ ժապավենը ձգվելով այնպես կանի, որ նրանք նորից հայտնվեն իրենց տեղում։

Հայտնի չէ, կթողարկի արդյոք Ford-ը նման սարքավորում և երբ այն կհայտնվի շուկայում և ինչպիսի տեխնիկական առանձնահատկություններ կունենա։

Категория: Innovation | Просмотров: 893 | Добавил: Moder-003 | Теги: Ford | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0