23:00 Forbes-ը կազմել է տիեզերքի ամենասարսափելի վայրերի ցանկը | |
|
Forbes պարբերականը կազմել է տիեզերքի այն վայրերի ցուցակը, որոնց տեսքը վախեցնում է մարդկանց։ Ցուցակում առաջատարը SH2-136 միգամածությունն է, որը գտնվում է Երկրից 1200 լուսային տարվա հեռավորության վրա։ Աստղերի ձևավորման բարդ գործընթացների արդյունքում այստեղ տարբեր ձևերի ու չափերի տիեզերական փոշու ամպեր են առաջացել։ Աստղերից թույլ լուսավորվելու արդյունքում դրանք ուրվականներ են հիշեցնում։ Դա է պատճառը, որ SH2-136-ը հաճախ «Ուրվական» են անվանում։
Երկրորդ տեղում «Աստծո ձեռք» անվանումով միգամածությունն է։
Երրորդը Կետի համաստեղությունում գտնվող NGC 246 կամ «Գանգ» միգամածությունն է։
Տասնյակում են նաև միջաստղային գազային ամպը՝ IRAS 05437+2502-ը, NGC 2080 կամ «Ուրվականի գլուխ» միգամածությունը, Պերսևսի գալակտիկաների կուտակումը ռենտգենային ճառագայթներում, Կիդոնիայի «Դեմք Մարսի վրա» բլուրը, 2015 TB-145 աստերոիդը, NGC 3918 կամ «Սաուրոնի աչք» միգամածությունը, ինչպես նաև ESO 593-IG 008 կամ «Թռչուն» երեք գալակտիկաների խումբը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |