22:30 «Forbes». Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը | |
|
«Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է Դվեյն Ջոնսոնը, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 87,5 միլիոն դոլար։ Աղյուսակի առաջին տաս անդամները միասին մեկ տարում վաստակել են 545,5 միլիոն դոլար: «Դվեյն Ջոնսոնը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 87,5 միլիոն դոլար տարեկան եկամտով: Նա «Netflix»- ից ստացել է 23,5 միլիոն դոլար՝ իր « Կարմիր ծանուցում» կինոնկարի համար»,- նշում է աղբյուրը։ Երկրորդ տեղում Ռայան Ռեյնոլդսն է՝ տարեկան 71,5 միլիոն դոլար եկամտով: Նա նկարահանվել է նաև «Կարմիր ծանուցում» ֆիլմուն, իսկ ահա «Ուրվականների վեցնյակ» ֆիլմի համար նա «Netflix»-ի կողմից ստացել է 20 միլիոն դոլար: Երրորդ տեղը գրավել է Մարկ Ուոլբերգը՝ 58 միլիոն դոլար տարեկան եկամտով. նրա մասնակցությամբ «Սպենսերի արդարություն» ֆիլմը երրորդն է, որ «Netflix»-ի կողմից ներառվում է լավագույն ֆիլմերի շարքում։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |