20:15
Forbes․ Ամենաառատաձեռն միլիարդատերերը

Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է 25 ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը: Ըստ այդմ՝ հաշվվել է, թե որքան են հարուստները ծախսել  բարեգործության վրա իրենց ամբողջ կյանքի ընթացքում: 

Աղբյուրի գնահատմամբ՝ ամենաառատաձեռնը Ուորեն Բաֆֆետն է, որը բարեգործության վրա ծախսել է 42,8 մլրդ դոլար: Իսկ նրա  ընդհանուր կարողությունը գնահատվել է 88,8 մլրդ դոլար: 2010 թվականին Բաֆֆետը նախաձեռնել է The Giving Pledge ծրագիրը, որի ընթացքում կոչ է արել ամերիկացի միլիարդատերերին գոնե իրենց ունեցվածքի կեսը հատկացնել բարեգործական նպատակներին: Բաֆֆետը խոստացել է իր կարողության 99 տոկոսը հատկացնել բարեգործական ծրագրերին:

Երկրորդ տեղում Բիլլ և Մելինդա Գեյթսերն են: Նրանց կարողությունը գնահատվել է 120,7 մլրդ դոլար, իսկ բարեգործական ծրագրերին հատկացված գումարը կազմել է 29,8 մլրդ դոլար: 2020 թվականին նրանք խոստացել են COVID-19 ի դեմ պայքարում ծախսել 1,75 մլրդ դոլար:

Ջորջ Սորոսը երրորդ տեղում է․ ամբողջ կյանքի ընթացքում նա հանգանակել է 16.6 մլրդ դոլար։ Սորոսի կարողությունը  ներկայում կազմում է 8.6 մլրդ դոլար: Նրա «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը գործում է 120 երկրներում, ուշադրության կենտրոնում է պահում ընտրողների իրավունքներն ու ժողովրդավարության հարցերը: 2020 թվականին այդ նպատակներով նա հատկացրել է 1.2 մլրդ դոլար: COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում Սորոսը վիրաբերել է 37 մլն դոլար:

Չորրորդ տեղը գրավել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որի կարողությունը գնահատվել է 54,9 մլրդ: Ընդհանուր  հանգանակությունների գումարը կազմել է 11,1 մլրդ  դոլար: Առատաձեռն միլիարդատերերի ցուցակում է հայտնվել նաև Amazon-ի հիմնադիր  Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքքենզի Սքոտը: Նա  բարեգործական նպատակների է ուղղել ավելի քան 5,83 մլրդ դոլար: Ցուցակում են  նաև Facebook  հիմնադիր Մարկ Ցուկկերբերգը և նրա  կինը՝ Պրիսցիլլա Չանը (2,7 մլրդ դոլար):

Категория: Մարդիկ | Просмотров: 185 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: միլիարդատերեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0