20:15
Ֆիննական սթարթափի «խելացի փայտիկը» օգնում է հետևել մարզումների տեխնիկային

Ֆիննական TE3 սթարթափը, որը մասնագիտացած է մարզասարքերի արտադրման մեջ, պատրաստել է «խելացի» մարզասարք, որն օգնում է ինքնուրույն հետևել մարզումների տեխնիկային, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Փայտիկը 1,5 մետր երկարություն ունի, նրա վրա կան շարժման և դիրքի ցուցիչներ, որոնք ամրագրում են դիրքի շեղումը հորիզոնի գծի համեմատ, ինչպես նաև շարժական հավելված՝ վարժություններով։ Եթե փայտիկը «գրանցում» է ոչ ճիշտ շարժում, սկսում է թրթռալ՝ տեղեկացնելով սխալի մասին։ Հավելվածում կարելի է ավելի մանրամասն տեսնել, թե ինչը ճիշտ չի արվել։

Համակարգը կարելի է այնպես «լարել», որպեսզի փայտիկը «հետևի» կամավոր վարժությունների կատարմանը, օրինակ՝ չմուշկներով սահող մարդու հավասարակշռությանը, կամ ծանրաձողի բարձրացման տեխնիկային։

Փայտիկը ստեղծողների խոսքով՝ համակարգն օգնում է ճիշտ բաշխել բեռնվածությունը մկանների վրա և հաղթահարել նստած կենսաձևի այնպիսի հետևանքներ, ինչպիսին են պարանոցի կամ գոտկատեղի ցավերը։

Անցած տարի TE3-ը թողարկել է սարքի 2 տարբերակ՝ մարզիկների և նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես պահպանել լավ կեցվածքը։ Ֆինլանդիայում դրանք արդեն նկատել են ֆիզիոթերապևտները և մարզիչները։ Բայց նախագծողները կարծում են, որ «խելացի» փայտիկը նախ պետք է օգնի գրասենյակների աշխատակիցներին։

Եվրամիությունում գոյություն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք օգնում են օֆիսային աշխատակիցներին ավելի շարժուն կյանք վարել։ Օրինակ, Բելգիայում 2017-ից գործում է «Սպորտն աշխատանքում» նախագիծը, որի շրջանակներում ընկերությունների տերերը և աշխատակիցները կիսվում են աշխատավայրում ֆիզկուլտուրային ակտիվության իրենց փորձով և գաղափարներով։

Категория: Innovation | Просмотров: 495 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0