22:00
Ֆինլանդիայի սառցե ռեստորանը

Ներկայումս աշխարհում մի շարք ինքնատիպ սառցե ռեստորաններ կան, իսկ դրանցից ամենաառաջինը կառուցվել ու բացվել է ֆիննական Կեմի քաղաքում։ Այն շքեղ սառցե հյուրանոցի մի մասն է։ Ռեստորանի սրահն ամբողջությամբ սառույցից է պատրաստված։ Այն զարդարում են գեղեցիկ սառցե ֆիգուրները և կապույտ սառույցից կերտված կահույքը, իսկ սառցե աթոռները պատված են բնական մորթով։

Ռեստորանում մշտապես մինուս 5 աստիճան ցելսիուս է, այնպես որ՝ այցելուներին խորհուրդ են տալիս տաք հագնվել։

Իլյումինացիաների շնորհիվ ռեստորանի սրահը հեքիաթային տեսք ունի։ Ներսում գտնվելիս ցրտի մասին մտածելու ժամանակ չի մնում։ Սառցե հյուրանոցն ու ռեստորանն ամեն տարի նորից են կառուցում, այնպես որ՝ այն ամեն տարի լրիվ նոր դիզայն ունի։

Ռեստորանի ձևավորմանը մասնակցում են մոլորակի լավագույն դիզայներներն ու նկարիչները, որոնք անհատական էսքիզներով գեղեցկագույն քանդակներ են կերտում ու ապահովում են սրահի ներդաշնակ լուսավորումը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 2240 | Добавил: Moder-003 | Теги: Անսովոր ռեստորաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0