20:15
Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային ծրագրով կնշի սիրո տոնը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 13-14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Սեր» համերգային ծրագրով՝ շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը:

«Կատարիր բացառիկ սիրո խոստովանություն մեր քաղաքի ամենագեղեցիկ և պատմական շենքում: Նվագախումբ, աշխարհահռչակ երգիչներ, փայլուն համերգային ծրագիր և շամպայնի բաժակների զրնգոց։ Շտապիր ձեռք բերել քո տոմսը դեպի սիրո աշխարհ։ Փետրվարի 13-ին կամ 14-ին հագիր ամենագեղեցիկ երեկոյան զգեստդ և շտապիր Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երեկոյի բացման զանգերը կհնչեն ուղիղ 19:00-ին»,-ասված է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Համերգային ծրագրի մենակատարներն են սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Օլիվեր Վիդերը (Գերմանիա):

 

 

Категория: Muzic | Просмотров: 273 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ֆիլհարմոնիկ նվագախումբ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0