20:45 Ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ծրագրի ամառային երաժշտական դպրոցն անցկացվում է առցանց ձևաչափով | |
|
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով։ Ամենամյա երաժշտական դպրոցն այս անգամ տեղի է ունենում հուլիսի 6-14-ը։ Դասընթացներին մասնակցում են Սայաթ-Նովայի անվան, Պ․ Ի․ Չայկովսկու անվան, Մոկացյանի անվան, Ալ․ Սպենդիարյանի անվան, Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները, Երևանի Կոմիտասի անվան պետական և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիաների ուսանողները։ Նշենք, որ դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: «Մեզ համար շատ կարևոր է կրթել գալիք սերնդին՝ լավագույն մասնագետ-երաժիշտների փորձը և հմտությունները փոխանցելով նրանց։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի պատանիների համար դասեր կվարեն նաև «Երազարտ»-ի նախկին տարիների սաները, ովքեր արդեն մեծ հաջողությունների են հասել համաշխարհային բեմերում։ Մեր նպատակն է կրթել այնպիսի երաժիշտների, ովքեր, ի վերջո, իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ կհամալրեն հայաստանյան նվագախմբերը, կդառնան ճանաչված մենակատարներ»,-նշում է «Երազարտ»-ի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը։ Երաժշտական դպրոցը կեզրափակվի մասնակիցների առցանց համերգով, որը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 17։00։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |