20:51
Ֆեյսբուքը 2019թ.-ին փակել է 5.4 միլիարդ կեղծ օգտահաշիվ

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցը հայտնել է, որ այս տարվա ընթացքում փակել է մոտ 5.4 միլիարդ կեղծ օգտահաշիվներ, երեխաների նկատմամբ բռնության և ինքնասպանության վերաբերյալ միլիոնավոր գրառումներ՝ ի նշան սոցիալական մեդիայի կողմից մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դեմ շարունակական պայքարի։

Այս մասին գրում է CNN-ը։

2018թ.-ին փակվել էր 3,3 միլիարդ կեղծ օգտահաշիվ։

«Մենք բարելավել ենք կեղծ, շահագործող հաշիվներ ստեղծելու փորձերը հայտնաբերելու և արգելափակելու մեր կարողությունը», - ասված է սոցկայքի թափանցիկության վերջին զեկույցում:

Ուսումնասիրված արդյունքներից մեկն էլ վերաբերում է ատելության խոսքին։

Սոցիալական ցանցում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռացվել է ավելի քան 7մլն ատելության խոսք, որը 60 տոկոսով աճել է ապրիլ- հուլիսի համեմատ։

Категория: Network News | Просмотров: 1387 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ֆեյսբուք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0