13:00
Ֆեյսբուքն արգելափակել է Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառումը ջնջվել է, քանի որ այն ապատեղեկատվություն է պարունակել նոր կորոնավիրուսային վարակի մասին, հայտնում է Gazeta.ru-ն ՝ վկայակոչելով սոցկայքի խոսնակին:

Պետության ղեկավարի գրառումը եղել է մեջբերում իր իսկ հարցազրույցից, որն անցկացվել է «Fox News»- ի թղթակցի հետ։

 Հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ COVID-19-ի պայքարում երեխաները «գրեթե անխոցելի են»։

Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է նաև Թրամփի «Թվիթթերի» էջում: Այնտեղ ևս արգելափակվել է այդ գրառում ու կից տեղադրված տեսանյութը։

Категория: Network News | Просмотров: 391 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ֆեյսբուք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0