14:49 Facebook-ը կվերանայի քաղաքական գովազդի տեղադրման պայմանները | |
|
Facebook-ը քննարկում Է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի տեղադրման պայմանների փոփոխության հնարավորությունը, հայտնում Է The Wall Street Journal թերթը: Ըստ աղբյուրի՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել Է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Թերթի աղբյուների պնդմամբ՝ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում Է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում Է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունը կնպաստի կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |