12:20
Facebook-ը կկրճատի քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը օգտատերերի լրահոսում

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Facebook սոցիալական կայքի ղեկավարությունը որոշում է կայացրել նվազեցնել քաղաքական բնույթի կոնտենտի ծավալն օգտատերերի լրահոսում։ 

Ըստ ընկերության՝ միլիոնավոր օգտատերերից դիմումներ է ստացվել, որոնցում խնդրվում է նվազեցնել լրահոսում քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը։

Ըստ այդմ՝ սոցկայքի ղեկավարությունը ընդառաջում է այդ խնդրանքներին։

Առաջիկա մի քանի ամիսներին  Facebook-ի մասնագետները կուսումնասիրեն օգտատերերի նախընտրությունները և կփորձեն լրահոսը հարմարեցնել դրանց։

Քաղաքական բնույթի հրապարակումների ծավալն էլ կնվազեցվի։

Категория: Network News | Просмотров: 213 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: facebook | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0