22:15
Facebook-ը հետևում է Ցուկերբերգին վիրավորող օգտատերերին

Facebook-ի անվտանգության ծառայությունը ընկերությանը սպառնացող օգտատերերի և բազմաթիվ հին ու գործող աշխատակիցների ցուցակ է վարում։ Այս մասին ասել է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Facebook-ի ավելի քան տասը նախկին աշխատակիցներին, ովքեր զբաղվել են անվտանգության հարցերով։

Facebook-ի տեղեկատվական անվտանգության ծառայությունը կարող է հետևել այդ օգտատերերին, ուր էլ որ նրանք «ուղևորվեն»։ Դրա համար օգտագործվում են Facebook-ի հավելվածներով և կայքերով տրամադրվող տվյալները նրանց գտնվելու վայրի մասին, տեղեկացնում է Ferra-ն։

Ընկերության և նրա աշխատակիցների հասցեին սպառնալիքները ստուգվում են, և օգտատերերն ավելացվում են «կողմնորոշիչների» ցուցակում, եթե սպառնալիքները հավաստի են համարվում։ Ցուցակում կարելի է հայտնվել, եթե մի քանի անգամ լինես կենտրոնատեղիի տարածքում կամ էլեկտրոնային նամակ գրես իսկական սպառնալիքներով։ Բայց դրանում հաճախ հայտնվում են նաև այն օգտատերերը, որոնք իրենց հրապարակումներում վիրավորում են սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգին։ «Սպառնալիքի հավաստիության» հստակ չափանիշներ անվտանգության ծառայությունը չունի։

Категория: Innovation | Просмотров: 827 | Добавил: Moder-003 | Теги: facebook | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0