19:15 Facebook-ը գործարկել է Clubhouse-ին մրցակից ծառայություն | |
|
Facebook-ը գործարկել է Clubhouse-ի անալոգը՝ Live Audio Rooms ծրագիրը, որը թույլ է տալիս որոշ հասարակական գործիչների և խմբերի բացել առցանց սենյակներ և շփվել մյուս օգտատերերի հետ Facebook-ի հավելվածի միջոցով, հայտնում է The Verge-ը։ Live Audio Rooms ծառայությունը հնարավորություն կտա հավելվածի օգտվողներին՝ միանալ հայտնի մարդկանց, գիտնականների, դերասանների, քաղաքական գործիչների հետ զրույցներին: Միաժամանակ մասնակցող բանախոսների թիվը սահմանափակվում է 50-ով, իսկ ունկնդիր կարող են լինել՝ որքան ասես: Ծառայությունը ենթագրեր կապահովի իրական ժամանակի ռեժիմում, իսկ նրանք, ովքեր ցանկանում են արտահայտվել, պետք է սեղմեն «ձեռք բերձրացնել» կոճակը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |