19:00
Facebook-ն ապաակտիվացրել է «Դուխով Հայաստան» կեղծ էջը

Facebook-ի տարածքում ապաակատիվացվել է ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան» ֆեյք էջը: Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ֆեյսբուքի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում անջատեցինք «Դուխով Հայաստան» ֆեյք էջը, որը Նիկոլի նկարով մարդկանց կոչ էր անում հանրահավաքների գալ դանակով, անջատել գազի դատչիկները և այլն:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ջանք չի խնայելու Ֆեյսբուքի հայկական տիրույթը կեղծ լուրերից պաշտպանելու համար», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 858 | Добавил: Moder-003 | Теги: facebook, Դանիել Իոաննիսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0