19:16 Եվս 2 զոհ սահմանին | |
|
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |