20:10 «Եվրատեսիլի» մասնակիցների հարցաթերթիկներում սեռի վերաբերյալ կետ է հայտնվել | |
|
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցների հարցաթերթիկներում գենդերային ինքնության վերաբերյալ կետ է հայտնվել: Կատարողները պետք է հարցաթերթիկներում նշեն իրենց դիմելու համար նախընտրելի գենդերային կան գենդերային չեզոք դերանունները: Մրցույթի կազմակերպիչները ցանկանում են խուսափել մասնակիցների սեռի վերաբերյալ սխալ եզրակացություններից: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում «Եվրատեսիլի» կայքում նշվելու է բոլոր կատարողների սեռը: «Եվրատեսիլ» երգի մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 18-22-ը Ռոտերդամի Ahoy մարզադաշտում՝ 41 երկրների կատարողների մասնակցությամբ: Կազմակերպիչները նշել են, որ մրցույթն անցկացվելու է անցանց ձևաչափով։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |