21:00 Եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է․․․ | |
|
Քաղաքականության մասին աֆորիզմներ Ամեն մի ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, ինչպիսին վաստակել է (Ժոզեֆ Մեստր): Եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է, մի փորձեք մտնել քաղաքականություն (Ֆրանկլին Ռուզվելտ): Ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները դադարում են հարգել օրենքները՝ ինչպես գրված, այնպես էլ չգրված (Պլատոն): Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել (Ի. Ստալին): Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները (Բիսմարկ): Քաղաքական գործիչները սիրով կամ ատելությամբ չեն ղեկավարում. նրանց ուղղություն է տալիս շահախնդրությունը, այլ ոչ թե զգացմունքները (Չեստերֆիլդ): Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ (Հորաս Ման): Քաղաքականության մեջ, ինչպես և սիրո, հաշտության պայմանագրեր չեն լինում, լինում են միայն զինադադարներ (Լևիս): Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց ճանաչել, պետք է նաև սիրել նրանց (Գրաֆ): Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների (Վոլտեր): Ցանկացած խնդիր ունի լուծում: Միակ դժվարությունը կայանում է նրանում, որպեսզի գտնել այն (Էվվի Նեֆ): Կյանքում ոչ մի դժվար բան չկա: Այդ մենք ենք դժվար: Կյանքը պարզ բան է և դրանում ինչն ավելի պարզ է, դա էլ ավելի ճիշտ է (Օսկար Ուայլդ): Աղբյուր harmonia.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |