10:00 էսկիմոյի միջազգային օրն է | |
|
Հունվարի 24-ը նշվում է որպես Էսկիմոյի միջազգային օր (International Eskimo Pie Day)։ Օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1922 թվականին հենց այդ օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքների խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացավ էսկիմոյի արտոնագիրը։ Պաղպաղակի այս տեսակի հայտնագործողի հետ կապված մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ էսկիմոյի հեղինակը խոհարար Քրիստիան Նելսոնն է, որը մտածել է սերուցքային պաղպաղակը պատել շոկոլադով ու նրա համար անուն է որոշել՝ «Eskimo Pie»։ Դա տեղի է ունեցել 1919-ին, իսկ 3 տարի անց նա իր գյուտի համար արտոնագիր է ստացել։ Մյուս վարկածով՝ այս բառն առաջ է եկել ֆրանսիացիներից, ովքեր այդ անվանումն են տվել երեխայի կոմբինեզոնին, որը նմանեցրել են էսկիմոների հագուստին։ Դա է պատճառը, որ պաղպաղակի «մարմինը» գրկող շոկոլադե կոմբինեզոնը ստացել է «էսկիմո» անունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |