09:01 Երկիր մոլորակի ծագման որ վարկածն է առավել իրական | |
|
Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի հետազոտողները մոտ են Երկրի ձևավորմանը հանգեցրած գործընթացների վերծանմանն ու ըմբռնմանը, հաղորդում է РИА Новости-ն: Երկիր մոլորակի ծագման մասին երեք հիմնական հիպոթեզ կա: Դրանցից մեկը ենթադրում է, որ Երկիրը համեմատաբար արագ է աճել (2-5 մլն տարի)՝ երիտասարդ Արեգակին շրջապատող ամպից ստանալով կյանքի համար անհրաժեշտ ջուրն ու գազը: Մյուս վարկածում խոսվում է փոշու հատիկների մասին, որոնք Արևի ճառագայթների ներքո վերածվել են երկնային մարմինների, որոնք էլ դարձել են անհրաժեշտ միացությունների աղբյուր: Երրորդ հիպոթեզի համաձայն՝ Երկիրը զարգացել է դանդաղ և ջրով, թթվածնով ու ազոտով հարուստ երկնաքարերի հաշվին: Պարզելու համար, թե գիտական վարկածներից որն է առավել մոտ իրականությանը, գիտնականները վերլուծել են Երկրի կեղևում մոլորակի ձևավորման ժամանակ հավաքված նեոնի իզոտոպների հարաբերակցությունը: Նեոնն ազնիվ իներտ գազ է, որը պահպանում է իր ծագման մասին ողջ տեղեկությունը: Արդյունքում պարզվել է, որ իզոտոպների գործակիցը, որը համապատասխանում է երրորդ՝«Երկրի կեղևի» տեսությանը, ավելի բարձր է, քան մյուս «դանդաղ զարգացման» և «փոշու տեսության» վարկածների դեպքում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |