|
Շառլ Լուի դը Մոնտեսքյո
ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա
Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։
Մտորման համար
- Չկա ավելի վրդովեցնող բան, քան տեսնել, թե ինչպես է հաջող ասված խոսքը մեռնում հիմարի ականջում:
- Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:
- Ես դեմ չեմ ծիծաղել ինձ հանդիպող մարդկանց վրա` ենթադրելով, որ ցանկության դեպքում նրանք էլ ինձ վրա կարող են ծիծաղել:
- Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:
- Կարդալ սիրել նշանակում է ձանձրույթի ժամերը, որոնք կյանքում անխուսափելի են, փոխել մեծ բավականության ժամերի հետ:
- Ֆինանսիստները երկիրը պահում են ճիշտ այնպես, ինչպես պարանն է պահում կախվածին:
- Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:
- Անձի ազատությունն ու քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:
- Կնոջ կյանքում կա երեք շրջան. առաջինում նրանք ազդում են հոր նյարդերի վրա, երկրորդում` ամուսնու, երրորդում` փեսայի:
- Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:
- Ինձ մեծապես վնասում է այն, որ շատ եմ թերագնահատում նրանց, ում չեմ հարգում:
- Բարեպաշտությունն այնպիսի արդարացումներ է գտնում վատ արարքներին, որ հասարակ պարկեշտ մարդը չէր կարող գտնել:
- Մեծ գործեր անելու համար անհրաժեշտ չէ մեծագույն հանճար լինել, անհրաժեշտ չէ մարդկանցից վեր լինել, անհրաժեշտ է նրանց հետ լինել:
- Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:
- Պարապ մարդիկ մեծագույն շատախոսներ են: Որքան քիչ ես մտածում, այնքան շատ ես խոսում:
- Անբախտ է մարդկանց ճակատագիրը: Հենց խելքը հասնում է իր հասունությանը, մարմինն սկսում է թուլանալ:
- Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:
- Ծաղրը խոսք է հոգուտ ուղեղի և ընդդեմ սրտի:
- Հմայքն ավելի շատ խելքի, քան դեմքի մեջ է, քանի որ դեմքի գեղեցկությունը բացահայտվում է միանգամից և ոչ մի անակնկալ չի թաքցնում, իսկ խելքը բացվահայտվում է աստիաճանաբար` երբ մարդ ինքն է ուզում, և այն չափով, որքան ինքն է ուզում:
- Բոլոր տղամարդիկ տգեղ են:
- Կանայք գեղեցիկ լինելու ընդամենը մեկ հնարավորություն ունեն, սակայն գրավիչ լինելու հարյուր հազար հնարավորություն կա:
- Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:
- Եթե եռանկյունիներն իրենց համար Աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:
- Ժողովրդավարության սկզբունքը քայքայվում է ոչ միայն այն ժամանակ, երբ վերանում է հավասարության ոգին, այլև այն ժամանակ, երբ հավասարության հոգին հասնում է ծայրահեղության, և յուրաքանչյուրը ցանկանում է հավասար լինել նրան, ում ինքն ընտրել է որպես ղեկավար:
|