17:00 «Երիտասարդական 6-րդ գիտաժողովը» չի հետաձգվի | |
|
Չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին հայտնում են Մատենադարանից։ «Համոզված ենք, որ մեր ամենօրյա եռանդուն աշխատանքով ու համբերությամբ միայն կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած փորձությունները»,- նշում են Մատենադարանից։ : «Երիտասարդական 6-րդ գիտաժողով»-ը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, անցկացվելու է առցանց տարբերակով։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |