22:15 Երեք օր առանց լիցքավորման սմարթֆոնը | |
|
Moto G7 Power-ը դարձել է առանց լիցքավորման աշխատելու ամենաերկար ժամանակն ունեցող սմարթֆոնը: Այդ մասին հայտնել են PhoneArena-ի փորձագետները: Նրանք թեստավորել են 11 սմարթֆոն՝ ապահովելով էկրանի միանման պայծառությունը և դրանց վրա գործարկելով նույն հավելվածները: Մեծ առավելությամբ առաջատարը դարձել է Moto-ն: Սմարթֆոնը շարունակել Է աշխատել 20 ժամ և 8 րոպե: Երկրորդ հորիզոնականում զգալի տարբերությամբ տեղավորվել է iPhone XR-ը՝ 11 ժամ և 1 րոպե: Երրորդում տեղում OnePlus 6T-ն է՝ 9 ժամ և 52 րոպե: Դրանց հաջորդում են iPhone XS Max-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը, Google Pixel 3-ը, Galaxy S9+-ը, Google Pixel 3 XL-ը, Galaxy S9-ը և LG V40 ThinQ-ը: Moto G7 Power-ը ստացել է 5000 միկրոամպեր ժամ կուտակիչ: Նա կարող է առանց լիցքավորման աշխատել երեք օր: Այն միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոն է և արժե ընդամենը 250 դոլար, հաղորդել է Life-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |