20:30 Երեք կարեւոր հարց բարիատրիկ վիրահատության մասին | |
|
Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը: 1. Ինչպե՞ս է կատարվում բարիատրիկ վիրահատությունը: Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը: Վիրահատության ժամանակ հեռացվում է ստամոքսի մեծ կորության հատվածը: Արդյունքում՝ մարդն ունենում է բանանի չափ ստամոքս՝ 200 միլիլիտր ծավալով: Ընդունելով այդ ծավալի սնունդ, մարդը հագենում է, եւ քաղցի զգացողություն գրեթե չի ունենում: Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: 2. Ի՞նչ հետազոտություններ է պետք անցնել նախքան ճարպակալման վիրահատությունը Վիրահատությունից առաջ կատարվում է՝ ▪️պացիենտի հորմոնալ ֆոնի հետազոտություն 3. Ի՞նչ կենսակերպ է պետք վարել բարիատրիկ վիրահատությունից հետո Վիրահատության առաջին 10 օրերի ընթացքում պետք է խստորեն պահպանել բժշկի ցուցումներըեւ օգտագործել՝ յոգուրտ, կեֆիր, մածուն, արգանակ, հյութեր: Այնուհետեւ անհրաժեշտ է 15-ից 20 օր սնվել միայն խառնիչով հարված սննդամթերքով: Բարիատրիկ վիրահատությունից հետո ոչ միայն կարելի է, այլ նաեւ ցանկալի է մարզվել, քանի որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է վիրահատությունից հետո քաշի առավել արդյունավետ նվազեցմանը: Մարզումները կարելի է սկսել վիրահատությունից նվազագույնը 1 ամիս անց: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |