21:00 Էրազմ Ռոտերդամցի․ «Գովք հիմարության» | |
|
Գովք հիմարության Հիմարությունն ասում է, որ միայն ինքն է իսկապես կարողանում ուրախացնել մարդկանց և աստվածներին: Հիմար մահկանացուները, այսքան դարեր ապրելով իր ստվերում և ամեն ինչում իրեն պարտական լինելով, չեն փառաբանում իրեն, այնպես որ ինքը պիտի իր վրա վերցնի այդ գործը, բեմ դուրս գա և խոսի: Լատիներեն նրան կոչում են Ստուլտիցիա, իսկ հունարեն՝ Մորիա: Նրա ծնողն է, թող ներեն Հոմերոսը և Հեսիոդոսը, Պլուտոսը, որ համտեսել է արբեցնող նեկտարից: Ծնվել է Երջանիկների կղզիներում, ուր չեն ցանում և չեն հնձում, որտեղ չկան հիվանդություններ և չկա ծերություն: Նրա շքախմբում են շողոքորթությունը և մոռացությունը, ինչպես նաև խելահեղությունը, վայելքը և զվարճասիրությունը: Իր այս ծառաների միջոցով հիմարությունն իշխում է անգամ կայսրերին: Ամեն բան տեղի է ունենում կյանքում հիմարության շնորհիվ: Այդ ո՞ր տղամարդը կուզեր կամովի մտնել ամուսնական լծի տակ, եթե մինչ այդ չհիմարանար: Չէր լինի նաև զավակածնություն, քանզի չէր լինի սիրո համար անհրաժեշտ հիմարացումը: Ամենաերջանիկ տարիքը մարդու կյանքում մանկությունն է, որը հիմարության նշանի տակ է և որպես այդպիսին առաջ է բերում ծնողների սերը և հոգածությունը: Մանկությանը հետևում է պատանեկությունը, որը նույնպես հիմարության տարիք է, իսկ ծերությունը, որ ամենածանր ու դժվար տարիքն է, նույնպես տանելի է դառնում մարդու համար, որովհետև նա հիմարանում ու չի զգում այդ տառապանքի ողջ ողբերգությունը: Նրանք, ովքեր տրվում են փիլիսոփայությանը, ժամանակից շուտ ծերացնում են իրենք իրենց, որովհետև նրանց լքում է բնական երիտասարդությունը՝ հիմարությունը: Կանայք, գինին, մյուս հաճույքները… անհնար է հասկանալ որպես բերկրանք բերող բաներ, եթե բացառվում է տղամարդու հիմարացումը: Եվ ո՞ւմ են ավելի շատ սիրում թագավորները՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն, թե՞ իմաստուն ու մռայլ խորհրդականներին: Հիմարությունը պատռում է դիմակները և ցույց է տալիս կյանքի կատակերգությունը: Նա, ով հիմարությամբ համակվելուց հետո նորից դառնում է ողջախոհ, կարոտում է հիմարության վիճակը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ հիմարությունն իրականում երանություն է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |