12:00 Երևանը ԱՊՀ «ամենառոմանտիկ» քաղաքների շարքում 8-րդն է | |
|
Ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը Սիրահարների օրվան ընդառաջ առցանց հարցում է անցկացրել՝ պարզելու ռուս զբոսաշրջիկների համար հանգստյան և տոնական օրերին ԱՊՀ և հարևան երկրների ամենառոմանտիկ քաղաքներ ճամփորդությունների վարկանշային աղյուսակը: Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում «ռոմանտիկ տուրիզմի» շրջանակում տարեկան ավելի քան 1 մլն շրջագայություն է իրականացվում: Հանգստյան օրերին ռոմանտիկ ուղևորությունների առումով զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, որի օգտին քվեարկել է հարցվածների 33%-ը: Երկրորդ տեղում հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, երրորդում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Հայաստանի մայրաքաղաքը 5% արդյունքով հայտնվել է վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Ամենառոմանտիկ քաղաքների ութնյակում հայտնվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը, Ղազախստանի քաղաքներից Ալմաթին և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |