14:06 Երևանում շուրջ 440 վթարային ծառ կա | |
|
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ Գարնանային էտի շրջանակում կհատվեն մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերը, որոնք 2018թ. աշնանն իրականացված գույքագրման համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 440 են։ «Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը: Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |