17:15 Երևանում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ | |
|
«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան): Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված համերգային երեկոն կկայանա մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նվագախմբի և երգչախմբի հետ որպես մենակատարներ ելույթ կունենան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են: «Ֆրանկոֆոնիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |