12:11
ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ կհայտարարեն

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ԵՊՀ պատմության և բանասիրության ֆակուլտետների դասախոսները քննարկում են անցկացրել, որի արդյունքում մեծամասնությամբ կողմ և երկու դեմ ձայներով այսօր գործադուլ հայտարարելու մասին որոշում է կայացվել։

Քիչ անց երկու ֆակուլտետների դասախոսները հանդես կգան նաև հայտարարությամբ։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ այժմ ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։

Նրանք դեմ են բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելուն։

Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Просмотров: 428 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: դասախոսներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0